Posted in Պատմություն 9

1991 — մինչ օրերս

Ինչպես գիտենք Հայաստանը 1991թ․-ի սեպտեմբերի 21ին անկախացավ ԽՍՀՄ-ից։Հայաստանի դիմաց դրված էր շատ փորձություններ օրինակ 1988թ․-ի Սպիտակի երկրաշարժը և Արցախյան հակամարտությունները,ինչի հետևանքով փակվեց Հայ-Ադրբեջանական սահմանը,տնտեսությունը կանգ էր առել,չեր գործում երկաթուղին և այլն։

Առաջին Արցախյան պատերազմ

Առաջին Արցախյան պատերազմը տեղի է ունեցել 1988-1994 թվականներին Արցախի թիկունքում գտնվող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև: Պատերազմն ավարտվեց 1994 թվականին հրադադարով։Պատերազմի ժամանակ հայկական բանակը ուներ 20-25 հազար կռվող,իսկ ադրբեջանական կողմը գրեթե 3անգամ ավելի մեծ բանակ ուներ։Ունենալով քիչ բանակ Հայաստանը կարողացավ ազատագրել Արցախը։Հայկական կողմի հրամանատարներն էին՝Վազգեն Սարգսյանը,Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը,Սերժ Սարգսյանը,Ռոբերտ Քոչարյանը,Թաթուլ Կրպեյանը,Մոնթե Մելքոնյանը,Արկադի Տեր-Թադևոսյան և ուրիշներ։

Այսպիսով հայկական հերթական պատմական իրադարձությունից հետո հայ ժողովուրդը նորից անկախություն ձեռք բերեց և պահում է այն մինչ օրս։