Posted in Աշխարհագրություն

🇯🇵Ճապոնիա🇯🇵

ապոնիան կղզի երկիր է Արևելյան Ասիայում։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում և արևմուտքից սահմանակից է Ճապոնական ծովով, հյուսիսում տարածվում է Օխոտսկի ծովից դեպի Արևելա-չինական ծով, Ֆիլիպինյան ծով և հարավում՝ Թայվան:

1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
Ճապոնիան ծովային երկիր է, քանի որ այն ամբողջությամբ գտնվում է կղզիների վրա: Ճապոնիան լեռնային է և այն գտնվում է աշխարհի ամենաերկրաշարժավտանգ գոտիներից մեկում: Երկրի տարածքի 2/3-ը ծածկված է անտառներով:

3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:
Ճապոնիան իր բնակչության թվով աշխարհում դասվում է 10-րդը: Ճապոնիան ունի աշխարհի <<ամենածերացած>> բնակչությունը, քանի որ ամբողջ աշխարհում իր բնակչությունը առանձնանում է ցածր մահացությամբ և կյանքի ամենամեծ տևողությամբ: Ճապոնիան նավաշինությամբ աշխարհում առաջինն է: 

4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
Ճապոնիայի զարգացմանն է նպաստում այն փաստը, որ այն լրիվ շրջապատված է ջրով: Անտառները ունեն բավականին մեծ ռեկռեացիոն նշանակություն: Ճապոնիան նաև գտնվում է աշխարհի երկու ամենազարգացած երկրների կողքին: 1980 թվականից սկսած Ճապոնիան ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է:

5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
Ճապոնիայում բարձր զարգացած ճյուղն է էներգետիկական արդյունաբերությունը: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշխարհում երկրորդն է: Մեքենաշինությունը երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում հատկապես մեծ կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո-էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, ծանր մեքենաշինությունը և հաստոցաշինությունը:

Posted in Աշխարհագրություն

Ավստրալիա

  • Տարածքը՝ 7682հազ․ կմ քառ․
  • Բնակչությունը՝ 23մլն մարդ
  • Մայրաքաղաք՝ Կանբեռա
  • Պետական կարգը՝ սահմանադրական միապետություն

Ավստրալիան ունի 6 նահանգներ և 2 տարածքներ։ Ավստրալիան միակ երկիրն է, որը զբաղեցնում է մի ամբողջ մայրցամաքը։

Ընդերքը հարուստ է՝ ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, վոլֆրամի, բոքսիտների և բազմամետաղների պաշարներով։

Կլիման տաք է և չոր, որի պատճառով տարածքում ոռոգման կարիք ունեն։

Ներգաղթները շարունակում են աճել, բնակչության աճի շուրջ 1/5-ը բաժին է ընկնում մեխանիկական աճին։

Բնակչություն

Ավստրալիայի բնակչությունը հիմնականում ավստրոամերիկացիներն են և անգլախոսները։

Բնակչությունը անհամաչափ է տեղաբաշխված։

Քաղաքներում են բնակվում բնակչության 90%-ը։

Տնտեսություն

Ավստրալիայում զարգացած է արդյունաբերությունը։ Տնտեսության մեջ զարգացած է նաև ծանր արդյունաբերությունը, հզոր էներգետիկ բազան և տեխնիկան։

Էներգետիկան հիմնված է՝ ածխի, նավթի և գազի վրա։

Գյուղատնտեսությունը մեծ դեր է խաղում երկրի վրա, որին բնորոշ են՝ կապիտալիստական խոշոր հողատիրությունը և բազմաճյուղ կառուծվացքը։

Տրանսպորտ

Գլխավոր երկաթուղին հարում է հարավային և արևելյան ծովափնյա շրջանները։

Խոշոր նավահանգիստներն են՝ Սիդեյը, Մելբուռնը, Նյուքասլը, Պերտը, Բրիսբենը։

Շատ մեծ է օդային տրանսպորտի դերը, օդային տրանսպորտի շնորհիվ երկիրը կարողանում է հաղթահարել իր միակ բացասական կողմը՝մեծ հեռավորությունը մնացած աշխարհից։

Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Ավստրալիան աշխարհի միակ երկին է, որ զբաղեցնում է մի ամբոողջ մայրցամաք՝ շրջակա կղզիներով։ Ավստրալիան ծովի մակարդակից ամենափոքր միջին բարձրություն ունեցող մայրցամաքն է։ Ընդեքրը հարուստ է ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, քարածխի, վոլֆրամի, բոքսիտների և բազմամետաղների պաշարներով։ Կլիման ամբողջ տարվա ընթացքում տաք է և չոր, այդ պատճառով էլ տարածքի մեծ մասը ոռոգման կարիք ունի։ Չորային կլիմայի պատճառով նոսր է գետային ցանցը։

Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիան աշխարհի միակ երկիրն է, որ զբաղեցնում է մի ամբողջ մայրցամաք՝ շրջակա կղզիներով։ Ավստրալիան ծովի մակարդակից ամենափոքր միջին բարձրություն ունեցող մայրցամաքն է։ Կլիման ամբողջ տարվա ընթացքում տաք է և չոր, այդ պատճառով էլ տարածքի մեծ մասը ոռոգման կարիք ունի։ Չորային կլիմայի պատճառով նոսր է գետային ցանցը։

Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  
Ավստրալիան ունի 6 նահանգներ և 2 տարածքներ։ Ավստրալիան միակ երկիրն է, որը զբաղեցնում է մի ամբողջ մայրցամաքը։
Ընդերքը հարուստ է՝ ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, վոլֆրամի, բոքսիտների և բազմամետաղների պաշարներով։
Կլիման տաք է և չոր, որի պատճառով տարածքում ոռոգման կարիք ունեն։

Առանձնացնել և դուրս գրել Ավստրալիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

1. Մեծ Արգելախութը կորալյան կղզիների ու խութերի ամենամեծ  խումբն է։ Այն իր սեփական փոստարկղն ունի, որից այցելուները կարող են բացիկներ ուղարկել։

2. 1828-1902 թթ. Ավստրալիայում արգելված էր օրը ցերեկով լողալ ծովափում։ Այս  օրենքն առաջին անգամ խախտվեց Մենլին անունով ոմն տղամարդու կողմից։ Կարգազանցին ձերբակալեցին, սակայն նրան մեղադրանք չառաջադրեցին, ինչը մյուսներին համարձակություն տվեց, որպեսզի իրենք էլ հետևեին Մենլինի օրինակին։  

3. Սիդնեյի օպերային թատրոնի նախագիծը պատկանում է ճարտարապետ Յորն Ուտզոնին։ 1957 թ.-ին ճարտարապետական նախագծերի մրցույթ էր անցկացվել, որին 233 տարբեր նախագիծ էր ներկայացվել։ Յորնի նախագիծը հաղթող ճանաչվեց այդ մրցույթում։ 

4. Իր չափերի և անապատային խիստ կլիմայի պատճառով Ավստրալիան իններորդ տեղն է զբաղեցնում ամենանոսր բնակչությամբ երկրների շարքում։

5. Ավստրալիայում ավելի քան 10 000 ծովափ կա։ Եթե անգամ 27 տարի շարունակ ամեն օր մի նոր ծովափ այցելեք, այդ ժամանակահատվածը, միևնույնն է, չի բավականացնի Ավստրալիայի բոլոր ծովափերն այցելելու համար։

6. Ավստրալիան երեք անգամ ավելի մեծ է Գրենլանդիայից, որը համարվում է աշխարհի ամենամեծ կղզին։ Այնուամենայնիվ, Ավստրալիան ներառված չէ կղզիների ցանկում, քանի որ հայտնի է, որ այն առանձին մայրցամաք է։  

7. Ուղտերի ամենամեծ պոպուլյացիան հենց Ավստրալիայում է։ Աստրալիայի տարածքում ավելի քան 750 000 ուղտ կա։ Այդ ուղտերը ժամանակ առ ժամանակ մուտք են գործում տեղի բնակիչների ֆերմաները։  

8. Հունաստանից հետո հույների ամենամեծաթիվ բնակչությունը Ավստրալիայում է։ 2001 թ.-ին Մելբուրնում 151 785 ավստրալահույն կար։  

9. Քվինսլենդից մինչև Հարավային Ավստրալիա ձգվում է Դինգոների ցանկապատը։ 5613 կիլոմետրանոց այս ցանկապատն աշխարհի ամենաերկար ցանկապատն է։ Ինչպես կարելի է կռահել անվանումից, այն կառուցվել է, որպեսզի դինգո շները չկարողանան արոտավայր անցնել։      
10. Ավստրալիայում պնդում են, որ հայտնի ուգիները հենց այստեղ են ստեղծվել։ Այս պնդման հետ համաձայն չեն Նոր Զելանդիայի բնակիչները։ Ասում են, որ այս հարմարավետ կոշիկները Ավստրալիայի գյուղական համայնքներում կրել են դեռևս 1920-ականներից ի վեր։ Այնինչ Ավստրալիայում հայտնի «UGG» բրենդն իրականում ամերիկյան կազմակերպության է պատկանում։   

11. Ավստրալիայի զինանշանի վրա կենգուրու ու էմու է պատկերված։ Հենց այս կենդանիներն են ընտրվել զինանշանը զարդարելու համար, քանի որ տարածված կարծիքի համաձայն՝ այս երկու կենդանիներից ոչ մեկը չի կարող հետ շարժվել։ Սա խորհրդանշում է, որ երկիրը պետք է  բացառապես առաջ շարժվի։ 

12. Ավստրալիայի ազգային թանկարժեք քարը ծիածանաքարն է՝ հայտնի նաև իբրև օպալ։ 

Posted in Աշխարհագրություն

Չինաստան

Չինաստանը, պաշտոնապես Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, երկիր է Արևելյան Ասիայում։ Այն աշխարհի ամենաբնակեցված երկիրն է, որի բնակչությունը գերազանցում է 1,4 միլիարդը, մի փոքր առաջ անցնելով Հնդկաստանից: Կառավարությունը ճանաչում է հինգ պաշտոնական կրոն՝ բուդդայականություն, դաոսականություն, իսլամ, բողոքականություն և կաթոլիկություն:

1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
Չինաստանը հեռու է եվրոպական քաղաքակրթության կենտրոնից. Ցամաքով Չինաստանը Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից բաժանված է անանցանելի լեռներով և անապատներով։ Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ բարենպաստ է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար։ Մակերեսը շատ բազմազան է։ Երկիրը հարուստ է տարբեր օգտակար հանածոներով։

3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Այն, որ գրեթե ամեն ինչ արտադրվել է Չինաստանում։ Եթե Չինաստանը չլիներ, աշխարհի արդյունաբերությունը շատ հետամնաց կլիներ։ Հենց Չինաստանում առաջին անգամ ձեռք բերվեցին թուղթ, բաժակ, հագուստ և այլն, որոնք դարձել են մեր գետի անբաժանելի մասը։ Նաև Չինաստանի բնակչությունը մեծ ազդեցություն ունի աշխարհի տնտեսական զարգացման վրա։ Չինաստանի բնակչությունն այնքան մեծ է, որ Չինաստանը հազիվ է սեփական ռեսուրսները մատակարարում իր երկրներին, իսկ արտահանումը շատ քիչ է: Դա լավ է նաև այլ երկրների համար, քանի որ եթե Չինաստանը չկարողանա ապահովել իր սեփական պաշարները, նա կգնի այլ երկրներից։ Արտահանում է մեծ քանակությամբ ածուխ։

4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
Այն հարուստ է ածխի պաշարներով Հյուսիսային և Հարավարևմտյան Չինաստանում։ Երկրի հյուսիս-արևելքում և արևելքում նավթի զգալի պաշարներ կլինեն, հյուսիս-արևելքում և արևելքում՝ երկաթի հանքաքարեր, Բայջինի մոտ Ցունզի գետի հովտում, Ներքին Մոնզոլիայում։

5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Արդյունաբերություն- 45,3
Գյուղատնտեսություն- 10,1
Ծառայողականություն-44,6

Posted in Աշխարհագրություն

Արևելյան Եվրոպայի բնակչությունը

Արևմտյան Եվրոպա, տարածաշրջան է, ընդգրկում է Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը։ Արևմտյան Եվրոպայի տարածքը 3.7 միլիոն կմ² է, բնակչությունը մոտավորապես 370 միլիոն մարդ։

Արևելյան Եվրոպայի բնակչությունը

Տարածաշրջանի բնակչությունը կազմում է մոտ 130 միլիոն մարդ, բնական բնակչությունը աճը շատ փոքր է (2%-ից պակաս) և շարունակում է նվազել։ Բուլղարիայում և Հունգարիայումնույնիսկ բնակչության բնական անկում է նկատվում։ Որոշ երկրներում բնական աճը բարձր է տարածաշրջանի միջինից(Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա), իսկ ամենաբարձր ցուցանիշը Ալբանիայում է՝ 20%: 

Արևելյան Եվրոպայի բնակչությունն առանձնանում է բարդ էթնիկ կազմով, սակայն կարելի է նշել սլավոնական ժողովուրդների գերակշռությունը։ Մյուս ժողովուրդներից ամենաշատը ռումինացիներն են, ալբանացիները, հունգարացիները, լիտվացիները։ Առավել միատարր ազգային կազմըՏարբերվում են Լեհաստանը, Հունգարիան, Ալբանիան։ Լիտվա. Արևելյան Եվրոպան միշտ եղել է ազգային և էթնիկ հակամարտությունների թատերաբեմ: Սոցիալիստական համակարգի փլուզումից հետո վերածվել է ազգամիջյան պատերազմի։

Posted in Աշխարհագրություն

Վրաստան

  • Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը
    Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք, քանի որ Սև ծովի արևելյան ափին է գտնվում:Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի,Հայաստանի,Ադրբեջանի,Ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև:Աշխարհագրական դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում:
  • Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
    Վրաստանը՝ որպես կանոն մեր տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող երկրներից է, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:
  • Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։
    Սև ծովը Վրաստանի աշխարհագրական դիրքում շատ մեծ դեր ունի, Սև ծովից հիմնական եկամուտի աղբյուրն է կազմում արտահանումը նավերի օգնությամբ:
  • Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
    Վրաստանի զարգացման գլխավոր նախադրյալներն են նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքը ,բնակլիմայական պայմանները, բնական ռեսուրսների բազմազանությունն ու բավարար աշխատանքային ռեսուրսները:Երկրի նյութական արտադրության առաջատար ճյուղը արտադրությունն է:Վրաստանի բնակլիմայական լավ պայմանները նախադրալներ են ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար: Տնտեսության զարգացման հզոր գործոն է նաև Սև ծովը:
    Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։
  • Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։
    Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։
Posted in Աշխարհագրություն

Փաստեր երկրաշարժի մասին

1. Ամենախոշոր երկրաշարժը 1960 թվականին Չիլիում հասավ 9,5 բալ ուժգնության: Դա առաջացրել է հսկա ցունամի, որը տարածվել է ավելի քան 10,000 կմ:

2. Ինկայի ճարտարապետական ​​կառույցները աներևակայելի դիմացկուն էին սեյսմիկ գործունեության նկատմամբ: Հնարավոր էր, որ ներկերի կողմից օգտագործված որմնադրությունը դիմակայել ամենամեծ երկրաշարժին.

3. Միջին երկրաշարժ տևում է մոտ 1 րոպե.

4. Հրաբխային ժայթքումները կարող են երկրի փոքր և ուժգին ցնցումներ առաջացնել: Անգամ ասուպի (մետեորիտ) ազդեցությունից կարող է երկրաշարժ առաջանալ: Շատ գիտնականներ հավատում են, որ երկրաշարժերի շարքը, որ գրանցվեց 1811-1812 թթ. Նյու Մադրիդում, մի մեծ մետեորիտի հետևանք էր: Ասում են, որ նման բան տեղի է ունեցել նաև Միսիսիպիի Մարշալթաունում:

5. Երկրաշարժերը լինում են թույլ և հզոր: Թույլ երկրաշարժը կարող է այնքան աննշան լինել, որ ոչ ոք անգամ չնկատի այն: Սակայն լինում են և ուժգին երկրաշարժեր, որոնք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Ուժգին երկրաշարժերին սովորաբար հետևում են հետցնցումները, որոնք կարող են մի քանի ամիս տևել:  

6. Էվերեստի բարձրությունը նվազել է 2,5 սմ-ով Նեպալում 2015-ի երկրաշարժից հետո:

7. Ամեն տարի հայտնաբերվում է մոտ 500,000 երկրաշարժԴրանցից մոտ 100 000-ը կարելի է զգալ, և դրանցից 100-ը որոշ վնասներ են պատճառում:

8.Երկրաշարժ կարող է լինել ցանկացած վայրում ցանկացած ժամանակ:

վերլուծություն՝ ինչ սովորեցի այս նախագծից

ԽԵրկրաշարժ կարող է լինել ամեն պահի, և նրա միջին տևողությունն է 1րոպե: Երկրաշարժերը լինում են թույլ և հզոր: Թույլ երկրաշարժը կարող է այնքան թեթև լինել, որ ոչ ոք չնկատի: Նաև լինում են ուժեղ երկրաշարժեր, որոնք կարող են մեծ վնասներ թողել: Օրինակ՝ 1. Ամենախոշոր երկրաշարժը եղել է Չիլինում 1960 թվականին, և հասել է 9,5 բալ ուժգնության: Դա առաջացրել է ցունամի, որը տարածվել է մոտ 10,000 կմ: Նեպալումի երկրաշարժից հետո, Էվերեստի բարձրությունը նվազել է 2-5 սմ ով: Ամեն տարի հայտնաբերվում է մոտ 500000 երկրաշարժ, որից 100000 հնարավոր է զգալ, իսկ 100 կարող են հետևանքներ թողել

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

    Բուսաբուծությանը զարգանալու համար հարկավոր է ջուր, արև, ուշդրություն մարկանց կողմից։
  2. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

    Բուսաբուծությունը, որը մարդկանց համար կարևորագույն ճյուղերից է, որով նրանք սնվում են,հագնվում և այլն․․․ օգտագործելուց հետո գնում է սպարողիմ մոտ, որը այդ մնացորդներից կարող է շատ այլ բանի վերածել։
  3. Ուրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.

    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Բրինձ– Չինաստան․
Ցորեն– Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա:
Բամբակ– Ասիա, Ամերիկ, Աֆրիկա․
Թեյ– Հնդկաստան, Չինաստան, Շրի Լանկա:
Կակաո– Ամերիկա,Սենեգալ, Դիվուար, Գանան.
Խաղող– Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա․
Եգիպտացորեն– Մեքսիկա, ԱՄՆ, Չինաստան և Բրազիլիա․

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արևմտյան Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:

Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:

Գերմանիա (4 տրիլիոն դոլար), Ֆրանսիա (2.8 տրիլիոն դոլար), Իտալիա (2 տրիլիոն դոլար), Իսպանիա (1.4 տրիլիոն դոլար), Ռուսաստան (1.6 տրիլիոն դոլար):

Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Եվրոպան մարդկության բոլոր ժամանակներում եղել է մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական արտադրության, այրդունաբերական հեղաշրջումների հայրենիք է։ Եվրոպայի քաղակական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել առաջին և երկրուրդ պատերազմների հետո։ Եվրոպայում առանց Ռուսաստանի դաշնության կա 44 հատ պետություն։ Եվրոպան բաժանվում է՝ Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային Եվրոպաների։

 Առաջադրանք 4․ Թվարկել Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները։

Եվրոպայի գյուղատնտեսական ոլորտը լավ զարգացած է: Կենտրոնական Եվրոպայի գյուղատնտեսության բարելավման գործընթացը շարունակական է, և դրան օգնում է Կենտրոնական Եվրոպայի երկրների անդամակցումը ԵՄ-ին:

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Առաջադրանք 5. Գնահատեք Արևմտյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:

Եվրոպան ունի բարգավաճ արտադրական ոլորտ. աշխարհի արդյունաբերական արտադրության մեծ մասը տեղ է գտել Եվրոպայում: Մայրցամաքի արդյունաբերությունների մեծ մասը կենտրոնացված են «Երկնագույն բանան»-ում։

Առաջադրանք 6․ Առանձնացնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայիս բնակչության ձևավորման գործընթացները։ Մեկնաբանել սեռատարիքային կազմի առանձնահատկությունները։

Առաջադրանք 7. Համեմատել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տրանսպորտի զարգացման առանձնահատկությունները։

Գերմանիայում Եվրոպայի ամենահզոր տրասպորտային համակարգն է ՝ գետնուղիներ , ավտոճանապարհներ
Գերմանիային արել է խոր տեխնիկական վերազինում , մեքենաների ու սարքավորումների վերազինում ։

Առաջադրանք 8. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի խոշոր քաղաքները։