Главная

  • 12.05

    1.Գտիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր քառանիշ թվերի գումարը
    ամենամեծ երկնիշ ֊ 99
    ամենափոքր քառանիշ — 1000
    99+1000=1099
    2․ 3,5,6,7 թվանշաններից կազմիր ամենամեծ քառանիշ թիվը,որը բաժանվի 3-ի ։
    7653
    7653 : 3 = 2551
    3․Գտիր 18-ի  բոլոր բազմապատիկները ,որոնք փոքր են 100-ից։
    18, 36, 54, 72, 90 -> 5հատ
    4.Տրված թիվը մեծացրու նշված մասով․
    ա․40-ը` 1/8-ով   
    -> 321/8
    բ․12,5-ը՝  0,4-ով -> 12,9
    5.Ինչքան է ճանապարհի երկարությունը ,եթե  3/8-ը անցնելուց հետո մնացել է 10կմ ։
    16կմ 
    6.Քաղաքի բնակչությունը  մեկ տարում  22500-ից բարձրացավ  24300:Քանի” տոկոսով աչեց քաղաքի բնակչությունը ։

    8%
    7․Ներկայացրու բազմանդամի տեսքով ․
    (a+5)^2 = 
     a^2 +10a+25
    (2x-3y)^2=  4x^2 — 12xy + 9y^2
    27a^3-64b^3 =(27a-64b)(27a^3 +27a64b +64b^4 )
    8.Լուծիր հավասարումները և անհավասարումները
    x^2-25=0
      -> x^2 = 25 x=5       3x^2+4x=0 -> x(3x-4)=0 x=0, x=-4/3   x^2-8x-9=0 ->x=-1, x=9
    x(x+2)>0   -> x(x+2) =0 x=-2, x=0      (x-5)^2>0   -> (x-5)^2=2 xE \ {5}  x^2-8x-9<0-> x^2 -8x -9 =9 x=-2, x=9

    9. Թվաբանական պրոգրեսիայում տրված է a7+a11=13:  Գտե՛ք a9-ը:
    a8+a10=13
    a9 =13/2 = 6,5
    10.Գտիր x-ը , եթե |2x-2|=2 

    x=2 
    11.ABCD ուղղանկյան մեջ AB=4, AC=5 :
    ա․Գտիր ուղղանկյան մակերեսը ։
    16+BC^2=25
    BC^2 = 25-16 
    BC = 3 
    S= 4*3=12
    բ․Գտի՛ր ուղղանկյան պարագիծը ։
    P=4+4+3+3=14
    գ․Գտիր ուղղանկյան արտագծած շրջանագծի մակերեսը ։

    12.Ուղղանկյուն եռանկյան էջերն են 7 և 24: Գտի՛ր ․
    ա․եռանկյան պարագիծը ։
    բ․Գտիր եռանկյան ներքնաձիգին տարված միջնագծի երկարությունը ։
    գ․Գտիր եռանկյանն ներգծած շրջանագծի երկարությունը ։

  • 146-150

    Ամառային, սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը։ Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովհիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել։ Հանգստյան օդ էր, և ծովափին շատ մարդիկ կային։ Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ֊որ կետի։ Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուղում լսել ինչ֊որ բան։ Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին, և բարեխղճորեն ին գործն էր անում․ զբաղեցնում էր հանգստացոզ հասարակությանը։ Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ֊որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը։ Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն։ 

    Ես պիտի կարողանամ ընդունվել իմ երազանքի համալսարանը, այլապես ես այլևս կյանքի իմաստ և նպատակ չեմ ունենա։
    Ոչ թե միայն երազել է պետք, այլ նաև գործել։
    Ոչ միայն նա էր տուժել իր արածից, այլ նրա ամբողջ ընտանիքը։
    Դու պետք է մի քիչ լսելու ունակություն ունենաս, այլ ոչ թե միայն ասես «Ես ամեն ինչ գիտեմ»։

    Բելլան հրաշալի աջիկ էր՝ ժպտերես և մարդամոտ։ Ես կարելի է ասել ամբողջ կյանքս ճանաչում էի նրան։ Նա միշտ պատրաստ էր օգնել անկախ ամեն ինչից, միշտ պատրաս էր լսել և մխիթարել, թեպետ նրան էլ էր մխիթարում պետք։ Բելլան իդեալական կյանքով չի ապրել։ Թեպետ ոչ ոքի չէր ասում դրա մասին, բայց ես գիտեյ նա ընտանիքի հետ շատ մեծ խնդիրնոր ուներ։ Մի օր էլ չդիմացավ։ Ինքնասպան եղավ։ Այդ օրվանից բոլորը ասես մոռացան ինչպիսի մարդ էր նա։ Նրան հիշում էին միայն․ «Հա են անշնորհակալ աղջիկը, որ ինքնասպան է եեղել» կամ «իր տարիքում ինչ խնդիրներ կարող էին լինել, ուղղակի անշնորհակալ էր» և նման այլ անհեթեթություններով։ Այդ օրվանից ես մի բան հասկացա մարդուն ըստ իր վերջին արարքի են ճանաչում

  • Ժայռից մասուր է կաթում

    Կարմիր սարսուռ է կաթում,

    Ձորում մշուշ է:

    Առուն մասուր է տանում,

    Կարմիր սարսուռ է տանում,

    Ի~նչ էլ աշխույժ է:

    Առուն բարի է այնպես,

    Հասկանալի է այնպես,

    Այնպես անուշ է:

    Նա երկնչում է քարից,

    Բայց երբ թռչում է քարից,

    Ահռելի ուժ է:

    Առուն ինչպես կլռի,

    Սերս եկել է ջրի,

    Ձեռքինը կուժ է:

    Առուն մասուր է տանում,

    Կարմիր սարսուռ է տանում,

    Աշուն է, ուշ է:  

    Հարցեր և առաջադրանքներ՝

    • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
      Առուն
    • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
      Նշանակում է , որ մասուրն արդեն հասել է և հասածությունից ընկնում, թափվումէ ներքև
    • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
      Սերս եկել է ջրի,
      Ձեռքինը կուժ է:
      Ժայռից մասուր է կաթում,
    • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
      Մակդիրը, համեմատությունը և փոխաբերությունը
  • Մայրամուտ

    Սարն առել վրան ծիրանի մի քող,

    Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

    Անտառն արևի բեկբեկուն մի շող

    Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

    Ժայռի ստվերը գետափին չոքել,

    Վիզը երկարել ու ջուր է խմում,

    Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

    Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

    Քարափի վրա շողում է անվերջ

    Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

    Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

    Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

    Հարցեր և առաջադրանքներ՝

    • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
      Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
      Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

      Քարափի վրա շողում է անվերջ
      Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
    • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

      Այս հարցը լսելով պատասխնը միանգամից հայտնվեց մտքումս։ Գիշեր։ Ուշ գիշերը իմ ամենասիրելի օրվա պահն է։ Ես շատ եմ սիրում այն ոչ միայն նրա համար, որ շատ եմ սիրում քնել այլ նաև նրա համար, որ դա օրվա միակ պահն է, որ սենյակում մենակ նստած առնց որևէ խանգառող ձայնի կամ երևույթի կարող եմ մտածել և երազել, անկեղծ լինել ինքս իմ հետ և վերանայել ամբեղջ օրս, ուղղակի առանց բան անելու պարկել և հանգստանալ։ Կարճ ասած իմ ամենա սիրելի օրվա մասը գիշեր է, որովհետև այն միայն իմն
  • Եռանկյանը ներգծել շրջանագիծ

    Կամայական եռանկյանը կարելի է ներգծել շրջանագիծ․

    Շրջանագծի շառավիղը հպման կետի հետ առաջացնում է 90 աստ․ անկյուն։

    r=S/ P/2 -> S=r*P/2

    Ուղղ․ եռ․

    r=a+b-c /2

  • Մարտի ֆլեշմոբ

    Գտնել այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 7, իսկ 14-ի բաժանելիս՝ 5  ։

    Պատ՝․ 61

    Բացատրություն․՝
    61:9=6 և 7 մնացորդ
    61:14=4 և 5 մնացորդ

    Այս թվը ստացել եմ հետևյալ ձևովո 
    14+5=19
    14*2+5=33
    14*3+5=47
    14*4+5=61

    9+7 = 16
    9*2+7=25
    9*3+7=34
    9*4+7=43
    9*5+7=52
    9*6+5=61

    Տեսնում ենք, որ ունենք 2 նույն պատասխան՝ 14*4+5=61 և 9*6+5=61 ահա և գտանք այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 7, իսկ 14-ի բաժանելիս՝ 5 

  • Հարցարան 5

    սահմանական

    Եթե պետք է պատմել հետաքրքիր պատմություն ապա ես միանշանակ ընտրեմ պատմել իմ շան մասին։ Իմ շան ցեղատսակը խասկի է, հիմի նա 5 տարեկան է 

    Ես շատ մեծ հաճույքով հիմա կխոսայի Ռուբեն Եսայանի 2֊րդ «Վաննականներն ունեն գախտնիք» գրքի մասին, բայց ցավոք այն դեռ չեմ վերջացրել, այդ պատճառով կխոսամ նրա 1֊ին գրքիմ մասին «Թունելից 13կմ հեռավորության վրա»։
    Այս գիրքը մեզ պատմում է ԵՊՀ֊ում սովորող մի շարք ուսանողների մասին, ովքեր քնությունների ավարտը նշելու համար որոշոցին գնալ փոքրիկ ճամբորթության Լոռու մարզով։ Սակայն ամեն ինչ շատ սխալ ընդացավ ։ Գիշերը մեքենան փչացավ և ուսանողները մնալու տեղ չունենալով պանիկայի ենթարկվեցին։ Այդ պահին նրանց օգնության հասավ մի մարդ, որ առաջարկեց նրանց տանել իր գյուղ որը թունեկից ընդամենը 13կմ հեռավորության վրա էր գտնվում, որպեսզի նրանք այնտեղ գիշերեն, իսկ առավոտը արդնանալով գան մեքենայի ետևից և սարքեն այն։ ուսանողները համաձայնվեցին։ Հաջոր առավորը երբ բոլորը արդեն պատրաստվում էին վերադառնալ նրանք տեսան որ թունելը փլվել է և այլ ետ վերադառնալու ճանհապար չկա։ Այդ դեպքը նրանց կյանքը շրջեց 180 աստիճանով։ Ամեն ինչ փոխվեց։ 
    Այս գիրքը ինձ շատ մեծ շոկի էր ենթարկել։ Անկեղ ես մինչև վերջ չէի հասկացել, թե՞ ով է գրքում կատարվածի մեղավորը, չեմ ուզում ասել, թե ինչ է կարարվում, որ անոնս չանեմ, բայց այս գիրքը իրոք շատ լավն է։

  • Սա իմ հրաշք աշխարհն է.

    Սա իմ հրաշք աշխարհն է, ուր նստած փոքրիկ իմ անկյունում գիրք եմ կարդում հիմա ես լուռ։ Ուր օրերով հանգի՜ստ, մենա՜կ երկնքին եմ նայում՝ կապույտ։ Մտածում եմ ու երազում՝ հազարավոր թեմաներով։ Զբոսնում եմ աշխարհով մեկ՝ կրկին մենակ։ Այստեղ իմ հրաշք մի աշխարհում ունեմ մի մեծ՝ անծայրածիր գրադարան։ Հիմա նստած եմ այնտես կիթառիս հետ ու երգում եմ հիմա նորից այն մեղեդին, որ երգել եմ արդեն հազար անգամ։ Եվ հանկարծ բացում եմ աչքերս ու հեռանում իմ հրաշք աշխարհից, որտես ես նստած իմ անկյունում երազում եմ հիմի կրկին։

  • Շեղանկյուն

    Շեղանկյունը այն երկրաչափական պատկերն է, որի բոլոր կողմերը իրար հավասար են, բայց անկյունները 90 աստիճան ՉԵՆ։

    <A=<C
    <B=<D

    <A+<B=180

    Շեղ․ անկյունագծերը փոխողղահայաց են։

    S=Ah*BC
    S= 1/2 BD*AC*sin90

  • Տեմատիկ աշխատանք

    1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը
      Ծանր միջուկների ինքնակամ ճառագայթման ոերևույթից։
    2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը 
      Մի անգամ ամպամած եղանակի պատճառով, Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա  տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։
    3. Ի՞նչն է բնութագրական  ճառագայթաակտիվության երևույթի համար 
      Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։
    4. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ 
      Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են՝ ուրան, թորիում, պոլոնիում և ռադիում տարերը։
    5. Ի՞նչ է ալֆա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը 
      ∝ ճառագայթումը հելիումի միջուկների հոսք է, որոնցից յուրաքանչյուրն ունի +2e լիցք և He-ի ատոմի զանգված (իր մեջ պարունակում է 2 պրոտոն և 2 նեյտրոն):
    6. Ի՞նչ է բետտա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը 
      β ճառագայթումն էլեկտրոնների փունջ է, և մասնիկների լիցքը հավասար է −e: β ճառագայթները անարգել անցնում են թղթի կամ ալյումինե նրբաթիթեղի միջով, իսկ 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը կարելի է ասել լրիվ կլանում են:
    7. Ի՞նչ է գամմա մասնիկը թվարկել նրա բնութագրերը 
      γ ճառագայթումը, կարճ՝ 10−10÷10−13 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է: γ ճառագայթումն ընդհանրապես լիցք չունի, այդ պատճառով չի շեղվում էլեկտրական կամ մագնիսական դաշտով անցնելիս: γ ճառագայթումը համարյա չի փոխազդում միջավայրի հետ և հեշտությամբ անցնում է նյութի միջով:
    8. Ինչո՞վ է պայմանավորված ճառացայթաակտիվության ազդեցությունը օրգանիզմի վրա 
      Ճառագայթաակտիվությունը օրգանիզմի բջիջները՝ խախտելով դրանց բնականոն գործունեությունը: Որքան շատ էներգիա է հաղորդում ճառագայթումն օրգանիզմին այնքան շատ են օրգանիզմում առաջանում վնասվածքներ:
    9. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ինչ միավորով է չափվում այն
       Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին: ՄՀ-ում այն չափում են գրեյներով:
    10. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը
      Ճառագայթման բնական ֆոնը այն է, երբ ճառագայթումը բնական է, օրինակ՝ տիեզերական ճառագայթները կամ շրջապատի ճառագայթաակտիվությունը:
    11. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար 
      Ճառագայթման պայմաններում աշխատող մարդկանց համար տարեկան առավելագույն բաժնեչափը սահմանված է 5*10-2Գր: Կարճ ժամանակում ստացած 3:5Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:
    12. Մարդու ո՞ր օրգան-համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ
      Ճառագայթահարման համար հատկապես խոցելի են հատկապես ողնուղեղի և արյունաստեղծ համակարգի այլ տարրերը: Ճառագայթահարման ազդեցության նկատմամբ խոցելի է նաև երեխայի օրգանիզմը: Ճառագայթահարումը բացասաբար է անրադառնում նաև ժառանգականության կոդի (դիզօքսիռիբոնուկլեինաթթու՝ ԴՆԹ) վրա:
    13. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափով ճառագայթահարումը 
      Փոքր չափի ճառագայթահարումը կարող է բուժել հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղ: Բոլորիս հայտնի բժշկական ռենտգենը ճառագայթահարման օրինակ է։
    14. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը
    15. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը 
    16. Նշել պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը 
    17. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը
    18. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ 
    19. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը
    20. Ի՞նչ է մեկ զ.ա.մ.-ը
    21. Օգտվելով Մենդելեեվի քիմիական տարրերի աղյուսակից որոշել ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամներով։
    22. Ի՞նչ է իզոտոպը ։ Ջրածնի ինչ իզոտոպներ գիտեք