Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ

1․Քանի՞ երկնիշ թիվ կարելի է գրել նշված թվանշաններով․
ա․0,1,2 բ 3,4,5 գ․6,7,8,9 ա-4 բ- 6 գ-13

2․ 2031172, 2657784, 76518420 թվերից,որո”նք են բաժանվում․
ա․ 3-ի, բ 4-ի, գ 5-ի, դ․8-ի ե․ 9-ի ա.2657784 բ.


3․56*4 թվի աստղանիշի փոխարեն գրի՛ր ամենամեծ թվանշանը այնպես,որ ստացված թիվը բաժանվի ՝
ա․ 3-ի, բ․ 4-ի,  գ․8-ի, դ 9-ի


4․ 4863 թվի աջից և ձախից կցագրի՛ր մեկական թվանշան այնպես,որ ստացված թիվը բաժանվի
ա․45-ի բ 72-ի

5․Գտի՛ր ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը հավասար է․
ա․ 21 բ 216 ա.148635 բ.448632
6․Քանի՞ բնական թիվ կա 200-ից փոքր ,որոնք բաժանվում են․
ա․ 3-ի , բ 3-ի, և 5-ի a.64 b.12

7․Ինչի՞ է հավասար −100-ից մինչև 103 բոլոր ամբողջ թվերի գումարը: 306

8 Ինչի՞ է հավասար −2-ից մինչև 5 բոլոր ամբողջ թվերի արտադրյալը: 0

9 Ինչի՞ է հավասար 1-ից մինչև 99 բոլոր կենտ թվերի գումարը: 2500


10․Երբ երկնիշ թվի ձախից կցագրեցին 6 թվանշանը, այն մեծացավ 13 անգամ: Գտեք այդ երկնիշ թիվը: 5

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա առանց բանաձևերի

1․Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16:
1) 6 2) 9 (3) 12 4) 16
2. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը:
1) 10 (2) 18 3) 19 4) այլ արժեք
3. Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-
րդ օրը: Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը:
(1) երկուշաբթի 2) չորեքշաբթի 3) շաբաթ 4) հինգշաբթի
4. Դպրոցի աշակերտական խորհրդի ընտրությունների ժամանակ Խաչիկը ստացավ
ձայների 30%-ը, Վաչիկը՝ 45%-ը, իսկ Հրաչիկը՝ 25%-ը: Քանի՞ հոգի մասնակցեց
ընտրություններին, եթե հայտնի է, որ Վաչիկը բոլո րձայների կեսից 6 ձայն պակաս է
ստացել:
(1)120 2) 80 3) 60 4) այլ արժեք
5. 1,2,3,4,…,98,99,100 թվերից քանի՞ հատն են 7-ով մեծ այդ ցուցակի որևէ թվից և 11-ով
փոքր այդ ցուցակի մեկ այլ թվից:
1)77 (2) 82 3) 90 4) 92
6. Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպեանց:
1) 07:11 2) 10:43 (3) 12:03 4) այլ պատասխան
7. Եթե ապրիլ ամսվա օրերից 12-ն անձրևոտ էին, ապա ապրիլյան օրերի քանի՞տոկոսն
է եղել ոչ անձրևային:
1) 18% (2) 60% 3) 40% 4) այլ պատասխան
8. 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30
հավասար է 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավաար է
1) 2) 3) (4) այլ արժեք 12-21
9. Չինգաչունգ խաղալիս Կարենը ցույց տվեց հավասար քանակությամբ քար և մկրատ,
իսկ թուղթ ցույց տվեց ընդհանուրի 46%-ի չափով: Ընդհանուրի քանի՞ տոկոսի դեպքում
Կարենը չի ցուցադրել մկրատ:
(1) 73% 2) 54% 3) 27% 4) այլ պատասխան
10. A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ այնպես , որ
AB=6սմ, BC=3սմ, CD=12սմ, DA=15սմ: Որքա՞ն է իրարից ամենահեռու երկու կետերի
հեռավորությունը:
1) 6սմ (2) 15սմ 3) 18սմ 4) 21սմ

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա առանց բանաձևերի

Խնդիր 1: Դասարանում աղջիկների քանակը 24-ով ավելի է, քան տղաների քանակը: Գտնել դասարանի աշակերտների քանակը, եթե հայտնի է, որ դասարանում աղջիկները երեք անգամ ավելի շատ են տղաներից:

Խնդիր 2:Երեք դարակներում միասին կա 800 գիրք: Հայտնի է, որ երկրորդ դարակում կա երկու անգամ ավելի շատ գիրք, քան առաջինում, իսկ երրորդում 150-ով ավելի, քան երկրորդում: Պարզել, թե քանի՞ գիրք կա դարակներից յուրաքանչյուրում:

Խնդիր 3:Թատրոնում կա 525 մարդ, ընդ որում տղամարդիկ երեխաներից 2 անգամ շատ են, իսկ կանայք տղամարդկանցից 10-ով ավելի են: Պարզել, թե քանի՞ երեխա կա թատրոնում:

Խնդիր 4:Ծովային կրիան կոկորդիլոսից 3 անգամ քիչ ապրեց, իսկ կետից 2 անգամ շատ ապրեց: Պարզել, թե որքա՞ն ապրեց ծովային կրիան, եթե կոկորդիլոսը կետից 250 տարի շատ ապրեց:

Խնդիր 5: 180 լուցկու հատիկը բաժանել երեք խմբի այնպես, որ առաջինը 40-ով, իսկ երկրորդը 20-ով մեծ լինի երրորդից:

Խնդիր 6: Հասմիկն Աշոտից 3 անգամ ավելի շատ մատիտ ունի։ Գտնել, թե քանի՞ մատիտ ունեն նրանք միասին, եթե Աշոտի մատիտները քիչ են Հասմիկի մատիտներից 8-ով։

Խնդիր 7: Առաջին պահեստում երկու անգամ ավելի շատ քարածուխ կա, քան երկրորդ պահեստում: Երբ առաջին պահեստ բերեցին 50տ, իսկ երկրորդ պահեստ 125տ քարածուխ, ապա երկու պահեստներում եղած քարածուխերի քանակը հավասարվեց: Պարզել, թե քանի՞ տ քարածուխ դարձավ երկու պահեստներում միասին:

Խնդիր 8: Արմենն ու Վազգենը ունեն խնձորներ, ընդ որում Արմենի խնձորների քանակը Վազգենի խնձորների քանակի եռապատիկից 5 հատով պակաս է: Պարզել, թե քանի՞ խնձոր ունեն երկուսով միասին, եթե Արմենը Վազգենից 13 հատով ավել խնձոր ունի:

Խնդիր 9: 33 մ երկարությամբ պարանը տրոհել երկու պարանների այնպես, որ կարճ կտորում եղած դեցիմետրերի քանակը հավասար լինի երկար կտորում եղած մետրերի քանակին։

Խնդիր 10: Հոր տարիքը հավասար է որդու և աղջկա տարիքների գումարին: Որդու տարիքը երկու անգամ մեծ է քրոջ տարիքից և 20 տարով փոքր է հոր տարիքից: Քանի՞ տարեկան է որդին:

1.48

2.130;260;410

3.103

4.100

5.80;60;40

6.16

7.400

8.31

9.30,3

10.8