Posted in Իրավունք 9

Հրանտ Դինք

Հրանտ Դինքի սպանություն։ Թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, որը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության շենքի դիմաց։ Հրանտ Դինքը եղել է «Ակօս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, ով Թուրքիայում բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության եղելության փաստի վերաբերյալ։ Հրանտ Դինքը մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ երկու ժողովուրդների երկխոսությունը կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հրանտ Դինքը քննադատել է թուրքական կառավարության գործողությունները էթնիկ փոքրամասնությունների ճնշման և մարդու իրավունքների ոտնահարման համար։ Սպանությունից առաջ նա դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու համար»։ Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր։ Սպանությունը խորապես քննադատել են նաև միջազգային հանրությունը և օտարերկրյա պետությունների ղեկավարները։

Posted in Իրավունք 9

Սովորողի իրավունքները

Սեպտեմբեր մոդուլ

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Հարցեր՝

  • Սովորողը իրավունք ունի
    Սովորել և ստանալ օրենքին համապատասխան գիտելիք, լինել հարգված, իմանալ իր իրավունքները, պաշտպանել իր հետաքրքրությունները, հարցել տալ, 
  • Սովորողը պարտավոր է
    Սովորել և իմանալ կրթական կանոննով հաստատված մինիմալ , հարգել ուսուցիչներին, չուշանալկոկիկ և մաքուր հագնվել, իրեն կիրթ պահել, իմանալ իր պարտականությունները, 

կոկիկ և մաքուր հագնվել — դպրոցը դա բակ չէ։ Իմ կարծիքով դուք չեք կարող դպրոց գալ այն նույն հագուստով որով գնացել էիք ընկերների հետ, դուրս խաղալու։ Կոկիկ և մաքուր հագուստը շատ կարևոր է։ Դուք չեք կարող շատ բաց, վուլգար կամ տնային հագուստով գալ դպրոց։ 

իրեն կիրթ պահել ֊ սրան բացատրություն չունեմ, մարդ պետք է ինքը հասկանա, որ կիրթ պահվացքը շատ կարևոր է։

հարգել ուսուցիչներին ֊ կարդալով կանոնները չհանդիպեցի այս կետին, բայց այն շատ կարևոր է։ Հարգանք ուսուցչի հանդեպ դա պարտականություն է։ Ինչքան էլ անձնական խնդիրներ կամ թշնամանք ունենաք այդ մարդու հանդեպ նա միևնույն է ձեր ուսուցիչն է։ 

Հոդված 20

  1. Հոդված 20
  2. 1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  3. 2. Սովորողն իրավունք ունի`
  4. 1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
  5. 2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
  6. 3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  7. 3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  8. 4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
  9. 5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
  10. 6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  11. 7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  12. 8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  13. 9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
  14. 3. Սովորողը պարտավոր է`
  15. 1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
  16. 2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  17. 3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
  18. 4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Posted in Իրավունք 9

Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա / 1989թ նոյեմբերի 20/

Այս Կոնվենցիան նախատեսված է երեխաների լավագույն շահերը ապահովերլու համար։ 
195-ից 193 երկիր ընդունել է հետևյալ Կոնվենցիան։

Իմ կարծիքը/ կարծիքի բացատրությունը

Հ ո դ վ ա ծ  14

1. Մասնակից պետությունները հարգում են երեխայի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:

Հարգանքը միշտ էլ պետք է լինի։ Հարգել երեխայի միտքը՝ կարծիքը որը նակ արող է ազատ արտահայտել ըստ հոդված 12.֊ի 1.֊ի կետի, խիղճը՝ նրա հոգեվիճակը, զգացմունքները չի կարելի ստիպել նրան այնել այն ինչ նրա խղճին դեմ կգնա։ Եթե այդպես վարվեք ապա ապագայու դա կարող է մեծ հետք թողնել երեխայի վրա։ Կրոն՝ կան բազմաթիվ կրոններ, հավատներ և նրան համոզմունքներ և կանոններ ունեն եթե երեխան խիստ հավատացյալ է ստիպել դրանց դեմ գնալ նրա համար հեքեբանական մեծ ցավ կպատճառի։

Կոնվենցիան

  1. Այս կոնվենցիան կիռարվում է միայն 18 տարեկանից փոքր անձանց հանդեպ, եթե իհարնե նրանք չեն ստացել չափահասությունը հաստատող որևէ թուղթ։
  2. 1, Մասնակից պետությունները պարտավոր են հարգել և ապահովել այս կանոնադրության բոլոր կետերի պահպանումը, անկախ նրանից թե ինչ ծագում ունեն երեխաները կամ նրանց ծնողները։
    2, Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր միջոցները որպեսզի պաշպանեն երեխային խտրականությունից անկախ ամեն ինչից։
  3. 1,Երեխայի նկատմամբ բոլոր գործողություններում անկախ նրանից թե ով է դրանք ձեռնարկում առաջնահերդ ուշադրություն է դարձրվում երեխայի լավագույն շահերին:
    2,Մասնակից պետությունները պարտավոր են ապահովել երեխայի համար անհրաժեշտ պաշտպանությունը և հոգատարությունը հաշվի առնելվ նրա ծնողների/խնամալների/պատասխանատու այլ անձանց իրավունքներն և պարտականությունները։
    3,Մասնակից պետությունները ապահովում են երեխայի մասին հոգալու կամ նրանց պաշտպանության համար պատասխանատու հիմնարկի/ծառայությունների/մարմինների համապատասխանությունն իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներով։
  4. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական և այլ միջոցները՝ այս Կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացման համար:
  5. Մասնակից պետությունները հարգում են ծնողների, համապատասխան դեպքերում նաև տեղական սովորություններով նախատեսված ընդլայնված ընտանիքի կամ համայնքի անդամների, խնամակալների կամ երեխայի համար օրենքով պատասխանատու այլ անձանց պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները՝ երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային։
  6. 1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:
    2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:
  7. 1. Երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք:
    2. Մասնակից պետություններն այդ իրավունքների իրականացումն ապահովում են իրենց ներպետական օրենսդրության և այս բնագավառում համապատասխան միջազգային փաստաթղթերով ստանձնած իրենց պարտավորությունների համաձայն, մասնավորապես այն դեպքում, եթե այլ կերպ երեխան քաղաքացիություն չունենա:
  8. 1. Մասնակից պետությունները պարտավորվում են օրենքով նախատեսված կարգով՝ առանց անօրինական միջամտության, հարգել երեխայի իրավունքը՝ պահպանելու իր ինքնությունը՝ ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը:
    2. Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր ինքնության որոշ կամ բոլոր տարրերից, մասնակից պետությունները տրամադրում են համապատասխան աջակցություն և պաշտպանություն։
  9. 1,Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները ըստ օրենքի որոշուն են կայացնում որ այդ բաժանումը կնպաստի երեխայի լավագուն շահերը պաշտպանելուն։
    2,Այս հոդվածի 1-ին կետի համաձայն ցանկացած քննության ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվում մասնակցել քննությանը և ներկայացնել իրենց տեսակետները:
    3. Մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը՝ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:
    4. Այն դեպքերում, երբ այդպիսի բաժանումը հետևանք է մասնակից պետության որևէ գործողության, ինչպիսին է մեկ կամ երկու ծնողների կամ երեխայի կալանքը, ազատազրկումը, աքսորը, տեղահանությունը կամ մահը (ներառյալ տվյալ անձի՝ պետության վերահսկողության տակ գտնվելու ժամանակ ցանկացած պատճառով վրա հասած մահը), այդ մասնակից պետությունը ծնողներին, երեխային, կամ, եթե դա անհրաժեշտ է, ընտանիքի այլ անդամին, նրանց խնդրանքով տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ ընտանիքի բացակա անդամի (անդամների) գտնվելու վայրի վերաբերյալ, եթե այդպիսի տեղեկատվությունը վնաս չի հասցնում երեխայի բարեկեցությանը: 
  10. 1. 9-րդ հոդվածի 1-ին կետով մասնակից պետությունների ստանձնած պարտավորության համաձայն, ընտանիքի վերամիավորման նպատակով երեխայի կամ նրա ծնողների դիմումները մասնակից պետություն ժամանելու կամ այնտեղից մեկնելու մասին մասնակից պետությունների կողմից պետք է քննարկվեն դրական, մարդասիրական և արագ կարգով։
    2. Երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքների, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ: Այդ նպատակով և համաձայն 9-րդ հոդվածի 1-ին կետի, մասնակից պետությունների ստանձնած պարտավորության, մասնակից պետությունները հարգում են ցանկացած, այդ թվում նաև սեփական երկրից հեռանալու և սեփական երկիր վերադառնալու՝ երեխայի և նրա ծնողների իրավունքը:
  11. 1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:
    2. Այդ նպատակով մասնակից պետությունները նպաստում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն:
  12. 1. Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:
    2. Այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով:
  13. 1. Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է ցանկացած բնույթի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և հաղորդելու ազատությունը։
    2. Այդ իրավունքի իրագործումը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են.
    (ա) այլ անձանց իրավունքները և հեղինակությունը հարգելու։
    (բ) պետական անվտանգությունը կամ հասարակական կարգը , բնակչության առողջությունը, կամ բարոյականությունը պաշտպանելու համար:
  14. 1. Մասնակից պետությունները հարգում են երեխայի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:
    2. Մասնակից պետությունները հարգում են ծնողների/խնամակալների իրավունքն ու պարտականությունները՝ երեխայի զարգացող ընդունակություններին համապատասխան, ուղղություն տալու երեխային իր իրավունքներն իրականացնելիս:
    3. Իր կրոնը կամ հավատը դավանելու ազատությունը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով ։
  15. 1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
    2. Այդ իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այնպիսիներից, որոնք սահմանվում են օրենքի համաձայն։
  16. 1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
    2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:
Posted in Իրավունք 9

Սովորողի իրավունքնեյ

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Հարցեր՝

  • Սովորողը իրավունք ունի
    Սովորել, լինել հարգված, իմանալ իր իրավունքները, պաշտպանել իր հետաքրքրությունները, հարցել տալ, 
  • Սովորողը պարտավոր է
    Սովորել, հարգել ուսուցիչներին, չուշանալկոկիկ և մաքուր հագնվել, իրեն կիրթ պահել, իմանալ իր պարտականությունները, 