Posted in Հայոց լեզու

Ինչ է բլոգային ուսուցումը

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և՛ սովորողները, և՛ ուսուցիչները աշխատում են համակարգիչներով։ Ամեն մեկը ունի իր բլոգը և այնտեղ տեղադրում է նախագծերը, ամփոփումները, ճամփորդությունները, տեսանյութերը, ֆոտոները և այլն։ Մեր դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից նրանով, որ մենք աշխատում ենք համակարգիչներով, իրականացնում ենք բլոգային ուսուցում։ Բլոգային ուսուցումը շատ տարածված է ամբողջ աշխարհում։ Բլոգային ուսուցումը ունի իր դրական և բացասական կողմերը։ Ուսուցիչը կարող է ցանկացած ժամանակ մտնել սովորողի բլոգ և տեսնել նրա աշխատանքները։ Մեր բլոգները հարմարավետ են և հեշտ է ինչ-որ բան փնտել։ Ուսուցիչը կարող է գտնել տվյալ առարկայի բաժինը և տեսնել նրա բոլոր աշխատանքները, նաև ուսուցիչը կարող է արխիվներով տեսնել, թե որ օրը ինչ աշխատանք է կատարել այդ սովորողը։ Սովորողի համար նույնպես հեշտ է օգտվել ուսուցչի բլոգից, մենք ընդամենը բացում ենք ուսուցիչների բլոգները և տեսնում մեր նախագծերը, առաջադրանքները։ Բացի այդ եթե սովորողը դասերից բացակայել է, օրվա մասին կարող է ոչ միայն դասընկերներից հարցնել, այլև կարող է հեշտությամբ մտնել ուսուցչի բլոգը և ծանոթանալ օրվա առաջադրանքներին։ Բլոգը սովորողի անհատական տարածքն է, սովորողն է որոշում իր բլոգի դիզայնը։ Բացասական կողմն էլ այն է, որ բլոգային ուսուցումը իրականացնելու համար պարտադիր պետք է լինի ինտերնետ և համակարգչով երկար աշխատելիս հնարավոր է աչքերի հոգնածություն։

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1․ Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլևբուժական նպատակներով։

բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաևմարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբվածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։

2․ Ուղղիր սխալները.
Հանձին Թումանյանի` մենք ունենք ազգային մեծ բանաստեղծ: Թումանյանը ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերուհու վրա` գրելով`
-Հոգո՛ւս հատոր,
Սրտի՛ս կտոր,
Դասիս համար,
Դու մի՛ հոգար…
Փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր թողնում դասերը, փաղչում իր սիրած վայրերը… Թումանյանի թանգարանը գտնվում է Մոսկովյան փողոցում: Թումանյանի թանգարանում կարելի է նրան տեսնել էլեկտրոնային ձևով` ակնոցն աչքին, գլխարկը` գլխին, ձեռնափայտը` ձեռքին: Բազմիցս անգամ նա գրել է իր մայրիկի, հայրիկի, իր մանկության մասին: Թումանյանն ուներ տասը հատ երեխա, որոնց տարբեր խորհուրդներ էր տալիս: Կարևորում էր տան կարգ ու կանոնը` ասելով, որ մաքրությունը դա առողջության հիմքն է: Չէր սիրում, երբ տեսնում էր սենյակում որևէ ավելնորդ իր: Ազգը հպարտանում է Թումանյանով:

3․ Կետադրիր տրված նախադասությունները:
Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող, – պատասխանեց նա:
Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում՝ խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
Երանի քո աչքերին, թագուհի՛, որ տեսել ես այդ հանդեսը, մրմնջաց Սեդան:
Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր՝ իր սրտի լարերի վրա էր նվագում:

Posted in Հայոց լեզու

Harmonica – Հարմոնիկա

Հարմոնիկա նախագծվել է 1821 թվականին գերմանացի Քրիստիան Բուշմանի կողմից։ Այն առաջացել է փողային գործիքից, որը հայտնագործվել է 5000 տարի առաջ չինացի Նյա Կվայի կողմից: Գործիքը կոչվում էր «շենգ»։ Չինաստանում և Ճապոնիայում շենգը դեռ օգտագործվում է ավանդական երաժշտության մեջ: Արտաքինից, սակայն, գործիքը չի հիշեցնում ժամանակակից շրթհարմոնը

Posted in Հայոց լեզու

Morse code – Մորզեի կոդը

Լույսի ազդանշաններ, ծխի ազդանշաններ, թմբուկի ձայներ… դրանք բոլորը հաղորդագրությունները փոխանցելու լավ միջոցներ էին: Ցավոք, նրանք ունեին նաև մի մեծ թերություն՝ թշնամիները նույնպես կարող էին հետևել նրանց։ 1835 թվականին ամերիկացի Սամուել Մորզը հասկացավ մալուխի միջոցով էլեկտրական ազդանշաններ ուղարկելու միջոց: Նա հորինեց կարճ և երկար ազդանշանների մի տեսակ գաղտնի ծածկագիր, որը ներկայացնում էր այբուբենի տառերը: Այս «Մորզե կոդով» տառեր, բառեր և արտահայտություններ կարող էին ուղարկվել:

Իսկ դուք գիտեք, որ
Միջազգային աղետի ազդանշանը (SOS) Մորզեի կոդով այսպիսի տեսք ունի՝ «…—…»: 3 կարճ ազդանշան, 3 երկար ազդանշան, 3 կարճ ազդանշան:

Posted in Հայոց լեզու

Փաստեր Եղիշե Շարենցի մասին

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական ավարտը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:

Արփենիկ Տեր-Աստվածարյանը ծնվել էր 1899 թվականին՝ Գողթն գավառի Վերին Ազա գյուղում (այժմ Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում է): Նախնական կրթությունը նա ստանում է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում։ 1920-ին Արփենիկը գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների` Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Ամերկոմ) որբանոցին կից դպրոցում: Հենց այստեղ էլ կայանում է Չարենցի և Արփենիկի հանդիպումը. Չարենցը որպես ուսուցիչ աշխատում էր նույն այդ դպրոցում: Բացի տարբեր արժանիքներից, Արփենիկը հայկական և ռուսական պոեզիայի լավ գիտակ էր և հրաշալի ասմունքող: Երիտասարդները շատ արագ մտերմանում են՝ բազում ընդհանուր հետաքրքրություններ գտնելով իրար մեջ: Շուտով` 1921-ի մայիսին, նրանք ամուսնացան և իրար հետ մեկնեցին Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։ Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:

Արփնիկ Չարենց

Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը հետագայում էլ մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։ Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ, ըմբոստ խառնվածքի: Արփենիկը միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, և ամենակարևորն է՝ միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:

Posted in Հայոց լեզու

Լոսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Այստեղ մենք իմանում ենք,որ Եղիշե Չարենցը մեզ պատմում է մի աղջկա մասին,ով այնքան գեղեցիկ էր,որ նման էր լուսամփոփի և ուրիշ այլ բաների։Այստեղ քնարական հերոսը հենց աղջիկն է,ով պահում է իրեն հանգիստ և հեղինակը նան գովում է։Այստեղ գույնը,ինչպես հասկացանք կապույտն է,որը ունի բացատրություն,այն գովում է աղջկան։Կապույտ գույնը այստեղ,որպես գովասանք է։Տրամադրությունը միջին է,հանգիստ։

Posted in Հայոց լեզու

Չարենցի մասին պատմող ֆիլմ

1.Հայրը գումար էր տվել Չարենցին նոր կոշիկ գնեու համար,նա կոշիկի փոխարեն գիրգ է գնում և երբ հայրը իմանում է,բարկանում է նրա վրա,Չարենցը ասում է՝ ՙՙԼավ է մարդ ոտքից բոբիկ լինի,քանց խելքից՚՚

2.Չարենցը ուսուցչություն է արել,հեռավոր գյուղերից մեկում իր կամքով,որտեղ երեխաները միայն ռուսերեն և թուրքերեն էին խոսում:

3.1920-26թթ-եղել է Բոլշևկիյան կուսակցության անդամ , համարվելով կարմիր բանաստեղծ:

4.Գյուղում աշխատելու ընդացքում Կարինե Քոթանճյանից ստնում է մի նամակ,որտեղ գրված էր ,որ Նիկոլ Աղբալյանը նկատել է իր գործերը և կանչում է Երևան:

5.Երբ կինը մեկնում  է Պետերբուրգ ուսումը շարունակելու և բուժվելու նպատակով,Չարենցը սիրահարվում է Մարիաննային և բազում անգամ մերժվելուց հետո, սպանության փորձ է կատարում,արժանանալով 3 տարվա ազատազրկման:

6.Կնոջ մահից հետո՝ Եղիշեն հոգեկան խանգարումներ է ձեռք բերում:

7.Մորֆիից կաղվածություն ձեռք բերեց ,վիրահատությունից հետո , որպես հանգստացնող ներարկվող մորֆին նստանալիս:

8.1931 թ. ամուսնացել է երկրորդ անգամ Իզաբելայի հետ և ունեցել երկու դուստր:

,,Չարենց,, անունը առաջացել է չար բառից։ Եղիշեին կոչել են Չարենց, քանի որ նա փոքր տարիքում շատ չար և չարաճճի երեխա է եղել։ 1912 թվականին Ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը սիրում էր ընթերցել և օրվա մեծ մասը կարդում էր: Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական, հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Չարենցը վաղ տարիքում ականաստես է եղել, ինչպես են իր ընկերներին սպանում։ Նա իր ծնողներից գաղտնի մասնակցել է պատերազմին, որի ժամանակ էլ տեսել է ինչպես են նրանց սպանում կամ վիրավոր թողնում, որը իր ազդեցությունն է թողել բանաստեղծի հետագա կյանքում։ Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը Գևորգ Աբովն է եղել, ով ևս բանաստեղծ է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. ,,Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է,,: Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան:

Posted in Հայոց լեզու

Փաստեր երկրաշարժի մասին

1. Ամենախոշոր երկրաշարժը 1960 թվականին Չիլիում հասավ 9,5 բալ ուժգնության: Դա առաջացրել է հսկա ցունամի, որը տարածվել է ավելի քան 10,000 կմ:

2. Ինկայի ճարտարապետական ​​կառույցները աներևակայելի դիմացկուն էին սեյսմիկ գործունեության նկատմամբ: Հնարավոր էր, որ ներկերի կողմից օգտագործված որմնադրությունը դիմակայել ամենամեծ երկրաշարժին.

3. Միջին երկրաշարժ տևում է մոտ 1 րոպե.

4. Հրաբխային ժայթքումները կարող են երկրի փոքր և ուժգին ցնցումներ առաջացնել: Անգամ ասուպի (մետեորիտ) ազդեցությունից կարող է երկրաշարժ առաջանալ: Շատ գիտնականներ հավատում են, որ երկրաշարժերի շարքը, որ գրանցվեց 1811-1812 թթ. Նյու Մադրիդում, մի մեծ մետեորիտի հետևանք էր: Ասում են, որ նման բան տեղի է ունեցել նաև Միսիսիպիի Մարշալթաունում:

5. Երկրաշարժերը լինում են թույլ և հզոր: Թույլ երկրաշարժը կարող է այնքան աննշան լինել, որ ոչ ոք անգամ չնկատի այն: Սակայն լինում են և ուժգին երկրաշարժեր, որոնք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Ուժգին երկրաշարժերին սովորաբար հետևում են հետցնցումները, որոնք կարող են մի քանի ամիս տևել:  

6. Էվերեստի բարձրությունը նվազել է 2,5 սմ-ով Նեպալում 2015-ի երկրաշարժից հետո:

7. Ամեն տարի հայտնաբերվում է մոտ 500,000 երկրաշարժԴրանցից մոտ 100 000-ը կարելի է զգալ, և դրանցից 100-ը որոշ վնասներ են պատճառում:

8.Երկրաշարժ կարող է լինել ցանկացած վայրում ցանկացած ժամանակ:

Posted in Հայոց լեզու

Հետաքրքիր փաստեր որոնց մասին քչերը գիտեն

Կատուների պոչի մեջ գտնվում է 10%-ը նրանց ամբողջ մարմնից:

Որպեսզի պատրաստել ձվաձեղ չանապարհի վրա պետք է, որ չանապարհը տաքանա մինչև 70C:

Կոլիբրիի թևերը կարող են թապահարվել 200 անգամ վարկյանում:

Մեդուզաների խումբը կոչվում սմակ:

Աշխարհաին րեկորդը անդադար ժիմ կատարելուց է 10 507, այդ րեկորդը արել է ճապոնացի Մինորի Յոշիդա 1980 թվականում։

Դեղձանիկների թևերը, որոնց կերակրում են կարմիր բիբարով նրանց թևերի գույնը դառնում է պարզ նարնջագույն:

Մետաղի մոտ հոտ չկա: Այդ տհաճ հոտը մեր մատերից է գալիս ոչ թե մետաղից:

Իռլանդիյայում չկան խլուրդներ:

Աստվածաշունչը այն գիրքն է, որը ամենաշատը գողանում են Ամերիկայում։

կիտրոսում կա ավելի շատ շաքար, քանց թե ելակում:

Ադամանտները կարող են այրվել:

Մինչև 17-րդ դարը ջերմաչափերը լցվում էին կոնյակով:

Դուք միշտ տեսնում եք ձեր քիթը, բայց ձեր ուղեղն անտեսում է այն:

Եթե ձեր մոտ ԱԼՑՀԵՅՄԵՐԻ հիվանդությունն է, ապա դու կարող ես մահանալ ուղակի նրանից, որ քո ուղեղը կմոռանա, ինչպես ծամել և շնչել

Դուք երբեք չէք դաթարում տեսնել: Երբ աջքերը փակ են, դուք ուղակի նայում եք ձեր կոպերին:

1800 թվականին (պրոտեզների) մեծամասնությունը պատրաստվում էին մահացած զինվորների ատամներից:

Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք 5-7առաջադրանքները

Բայի ժամանակաձևերը

5.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ձեռք բերեցինք, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենքք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստած է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը զվարճացնում ու հետաքրքրում է կապիկին: Այդպես էլ կա: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէի դիմանում:

6. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահեր բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դնի: Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին, և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարել էր բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

7. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել էին արջառի ու երինջի կաշվից: Դայոթանասունհինգ սանտիմետր լայնություն ուներ  և մոտ երեսուներկու կիլոգրամ կշռել է: Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբսելջուկները դա հափշտակել էին:

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնիամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկնում էր, միայն նրանք թափառեցին ծառանման պտերների հսկա անտառներում: