Posted in Ճամփորթություն

Ճանփորդություն դեպի Լոռի

Այցելելուենք լոռի մայիսի 5-7

Ճամփորդության ղեկավարներ՝ Գոհար Եղոյան

Երթուղին՝Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Բազում-Գարգառ-Պուշկինո

Գրիշերը անցկացնելու ենք`https://www.facebook.com/GeologistsHouseBandB

Քանի որ դեպի Լոռի ճամփորդությանը մասնակցում եմ եյկրորդ անգամ ,որպես նոր ուսումնասիրություն պետք է ուսումնասիրենք հողմակայանները : Մենք անցնելու ենք Պուշկինոի լեռնանցքի հողմակայանով

Հողմակայան մասին փաստեր `
Հայաստանի մի քանի շրջաններում հողմաէներգետիկական պոտենցիալի ճշտման նպատակով 1999 թվականին Հոլանդիայի կառավարությունը Հայաստանին հատկացրել է դրամաշնորհ քամու էներգիայի (ArmNedWind ծրագիր) մոնիտորինգ իրականացնելու համար:

Տեղակայվել է հինգ կայան Պուշկինի, Սելիմի, Քարախաչի լեռնանցքներում, Արդանիշ ավանում (Սևանա լիճ) 7 Արփի լճի վրա: Ծրագիրն իրականացվել է 1999 թվականից մինչև 2002 թվականը: Աշխատանքների կատարման արդյունքում կուտակվել են հողմաէներգետիկական պոտենցիալի վերաբերյալ մեծածավալ տվյալներ, պատրաստվել է բիզնես առաջարկություն 20ՄՎտ հզորության հողմաէլեկտրակայան կառուցելու համար: