Posted in Հայոց լեզու

Փաստեր Եղիշե Շարենցի մասին

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական ավարտը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:

Արփենիկ Տեր-Աստվածարյանը ծնվել էր 1899 թվականին՝ Գողթն գավառի Վերին Ազա գյուղում (այժմ Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում է): Նախնական կրթությունը նա ստանում է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում։ 1920-ին Արփենիկը գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների` Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Ամերկոմ) որբանոցին կից դպրոցում: Հենց այստեղ էլ կայանում է Չարենցի և Արփենիկի հանդիպումը. Չարենցը որպես ուսուցիչ աշխատում էր նույն այդ դպրոցում: Բացի տարբեր արժանիքներից, Արփենիկը հայկական և ռուսական պոեզիայի լավ գիտակ էր և հրաշալի ասմունքող: Երիտասարդները շատ արագ մտերմանում են՝ բազում ընդհանուր հետաքրքրություններ գտնելով իրար մեջ: Շուտով` 1921-ի մայիսին, նրանք ամուսնացան և իրար հետ մեկնեցին Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։ Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:

Արփնիկ Չարենց

Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը հետագայում էլ մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։ Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ, ըմբոստ խառնվածքի: Արփենիկը միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, և ամենակարևորն է՝ միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:

Թողնել մեկնաբանություն