Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1․ Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլևբուժական նպատակներով։

բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաևմարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբվածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։

2․ Ուղղիր սխալները.
Հանձին Թումանյանի` մենք ունենք ազգային մեծ բանաստեղծ: Թումանյանը ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերուհու վրա` գրելով`
-Հոգո՛ւս հատոր,
Սրտի՛ս կտոր,
Դասիս համար,
Դու մի՛ հոգար…
Փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր թողնում դասերը, փաղչում իր սիրած վայրերը… Թումանյանի թանգարանը գտնվում է Մոսկովյան փողոցում: Թումանյանի թանգարանում կարելի է նրան տեսնել էլեկտրոնային ձևով` ակնոցն աչքին, գլխարկը` գլխին, ձեռնափայտը` ձեռքին: Բազմիցս անգամ նա գրել է իր մայրիկի, հայրիկի, իր մանկության մասին: Թումանյանն ուներ տասը հատ երեխա, որոնց տարբեր խորհուրդներ էր տալիս: Կարևորում էր տան կարգ ու կանոնը` ասելով, որ մաքրությունը դա առողջության հիմքն է: Չէր սիրում, երբ տեսնում էր սենյակում որևէ ավելնորդ իր: Ազգը հպարտանում է Թումանյանով:

3․ Կետադրիր տրված նախադասությունները:
Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող, – պատասխանեց նա:
Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում՝ խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
Երանի քո աչքերին, թագուհի՛, որ տեսել ես այդ հանդեսը, մրմնջաց Սեդան:
Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր՝ իր սրտի լարերի վրա էր նվագում:

Թողնել մեկնաբանություն