Posted in Իրավունք 9

Սովորողի իրավունքները

Սեպտեմբեր մոդուլ

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Հարցեր՝

  • Սովորողը իրավունք ունի
    Սովորել և ստանալ օրենքին համապատասխան գիտելիք, լինել հարգված, իմանալ իր իրավունքները, պաշտպանել իր հետաքրքրությունները, հարցել տալ, 
  • Սովորողը պարտավոր է
    Սովորել և իմանալ կրթական կանոննով հաստատված մինիմալ , հարգել ուսուցիչներին, չուշանալկոկիկ և մաքուր հագնվել, իրեն կիրթ պահել, իմանալ իր պարտականությունները, 

կոկիկ և մաքուր հագնվել — դպրոցը դա բակ չէ։ Իմ կարծիքով դուք չեք կարող դպրոց գալ այն նույն հագուստով որով գնացել էիք ընկերների հետ, դուրս խաղալու։ Կոկիկ և մաքուր հագուստը շատ կարևոր է։ Դուք չեք կարող շատ բաց, վուլգար կամ տնային հագուստով գալ դպրոց։ 

իրեն կիրթ պահել ֊ սրան բացատրություն չունեմ, մարդ պետք է ինքը հասկանա, որ կիրթ պահվացքը շատ կարևոր է։

հարգել ուսուցիչներին ֊ կարդալով կանոնները չհանդիպեցի այս կետին, բայց այն շատ կարևոր է։ Հարգանք ուսուցչի հանդեպ դա պարտականություն է։ Ինչքան էլ անձնական խնդիրներ կամ թշնամանք ունենաք այդ մարդու հանդեպ նա միևնույն է ձեր ուսուցիչն է։ 


Հոդված 20

  1. Հոդված 20
  2. 1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  3. 2. Սովորողն իրավունք ունի`
  4. 1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
  5. 2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
  6. 3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  7. 3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  8. 4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
  9. 5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
  10. 6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  11. 7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  12. 8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  13. 9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
  14. 3. Սովորողը պարտավոր է`
  15. 1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
  16. 2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  17. 3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
  18. 4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Թողնել մեկնաբանություն