Posted in Ֆիզիկա 9

Տեմատիկ աշխատանք

  1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը
    Ծանր միջուկների ինքնակամ ճառագայթման ոերևույթից։
  2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը 
    Մի անգամ ամպամած եղանակի պատճառով, Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա  տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։
  3. Ի՞նչն է բնութագրական  ճառագայթաակտիվության երևույթի համար 
    Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։
  4. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ 
    Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են՝ ուրան, թորիում, պոլոնիում և ռադիում տարերը։
  5. Ի՞նչ է ալֆա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը 
    ∝ ճառագայթումը հելիումի միջուկների հոսք է, որոնցից յուրաքանչյուրն ունի +2e լիցք և He-ի ատոմի զանգված (իր մեջ պարունակում է 2 պրոտոն և 2 նեյտրոն):
  6. Ի՞նչ է բետտա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը 
    β ճառագայթումն էլեկտրոնների փունջ է, և մասնիկների լիցքը հավասար է −e: β ճառագայթները անարգել անցնում են թղթի կամ ալյումինե նրբաթիթեղի միջով, իսկ 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը կարելի է ասել լրիվ կլանում են:
  7. Ի՞նչ է գամմա մասնիկը թվարկել նրա բնութագրերը 
    γ ճառագայթումը, կարճ՝ 10−10÷10−13 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է: γ ճառագայթումն ընդհանրապես լիցք չունի, այդ պատճառով չի շեղվում էլեկտրական կամ մագնիսական դաշտով անցնելիս: γ ճառագայթումը համարյա չի փոխազդում միջավայրի հետ և հեշտությամբ անցնում է նյութի միջով:
  8. Ինչո՞վ է պայմանավորված ճառացայթաակտիվության ազդեցությունը օրգանիզմի վրա 
    Ճառագայթաակտիվությունը օրգանիզմի բջիջները՝ խախտելով դրանց բնականոն գործունեությունը: Որքան շատ էներգիա է հաղորդում ճառագայթումն օրգանիզմին այնքան շատ են օրգանիզմում առաջանում վնասվածքներ:
  9. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ինչ միավորով է չափվում այն
     Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին: ՄՀ-ում այն չափում են գրեյներով:
  10. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը
    Ճառագայթման բնական ֆոնը այն է, երբ ճառագայթումը բնական է, օրինակ՝ տիեզերական ճառագայթները կամ շրջապատի ճառագայթաակտիվությունը:
  11. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար 
    Ճառագայթման պայմաններում աշխատող մարդկանց համար տարեկան առավելագույն բաժնեչափը սահմանված է 5*10-2Գր: Կարճ ժամանակում ստացած 3:5Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:
  12. Մարդու ո՞ր օրգան-համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ
    Ճառագայթահարման համար հատկապես խոցելի են հատկապես ողնուղեղի և արյունաստեղծ համակարգի այլ տարրերը: Ճառագայթահարման ազդեցության նկատմամբ խոցելի է նաև երեխայի օրգանիզմը: Ճառագայթահարումը բացասաբար է անրադառնում նաև ժառանգականության կոդի (դիզօքսիռիբոնուկլեինաթթու՝ ԴՆԹ) վրա:
  13. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափով ճառագայթահարումը 
    Փոքր չափի ճառագայթահարումը կարող է բուժել հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղ: Բոլորիս հայտնի բժշկական ռենտգենը ճառագայթահարման օրինակ է։
  14. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը
  15. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը 
  16. Նշել պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը 
  17. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը
  18. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ 
  19. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը
  20. Ի՞նչ է մեկ զ.ա.մ.-ը
  21. Օգտվելով Մենդելեեվի քիմիական տարրերի աղյուսակից որոշել ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամներով։
  22. Ի՞նչ է իզոտոպը ։ Ջրածնի ինչ իզոտոպներ գիտեք

Թողնել մեկնաբանություն