Posted in հայոց Լեզու 9

146-150

Ամառային, սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը։ Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովհիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել։ Հանգստյան օդ էր, և ծովափին շատ մարդիկ կային։ Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ֊որ կետի։ Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուղում լսել ինչ֊որ բան։ Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին, և բարեխղճորեն ին գործն էր անում․ զբաղեցնում էր հանգստացոզ հասարակությանը։ Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ֊որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը։ Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն։ 

Ես պիտի կարողանամ ընդունվել իմ երազանքի համալսարանը, այլապես ես այլևս կյանքի իմաստ և նպատակ չեմ ունենա։
Ոչ թե միայն երազել է պետք, այլ նաև գործել։
Ոչ միայն նա էր տուժել իր արածից, այլ նրա ամբողջ ընտանիքը։
Դու պետք է մի քիչ լսելու ունակություն ունենաս, այլ ոչ թե միայն ասես «Ես ամեն ինչ գիտեմ»։

Բելլան հրաշալի աջիկ էր՝ ժպտերես և մարդամոտ։ Ես կարելի է ասել ամբողջ կյանքս ճանաչում էի նրան։ Նա միշտ պատրաստ էր օգնել անկախ ամեն ինչից, միշտ պատրաս էր լսել և մխիթարել, թեպետ նրան էլ էր մխիթարում պետք։ Բելլան իդեալական կյանքով չի ապրել։ Թեպետ ոչ ոքի չէր ասում դրա մասին, բայց ես գիտեյ նա ընտանիքի հետ շատ մեծ խնդիրնոր ուներ։ Մի օր էլ չդիմացավ։ Ինքնասպան եղավ։ Այդ օրվանից բոլորը ասես մոռացան ինչպիսի մարդ էր նա։ Նրան հիշում էին միայն․ «Հա են անշնորհակալ աղջիկը, որ ինքնասպան է եեղել» կամ «իր տարիքում ինչ խնդիրներ կարող էին լինել, ուղղակի անշնորհակալ էր» և նման այլ անհեթեթություններով։ Այդ օրվանից ես մի բան հասկացա մարդուն ըստ իր վերջին արարքի են ճանաչում

Թողնել մեկնաբանություն