Posted in Գրականություն

Կոմիտաս 🖋🇦🇲

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։

Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։

Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս:

համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբ

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Աղբյուրներ`վիկիպեդիա,https://komitasmuseum.am

Posted in Հայոց լեզու

Դասարաանական աշխատանք

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշգոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

խաղաղություն-պատերազմ, կորուստ-ձեռքբերում,վերնահարկ-ներքնահարկ,բերկրանք-թախիծ,ըմբոստություն-հնազանդությոն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

կայուն-անհաստատ,ծանրախոհ-թեթեւամիտ,լի-դատարկ,սուսպ-սանձարձակ,անագի-պոչավոր

Բայական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ բայերիհինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

մեկնել-ժամանել,հօդս-ցնդել,ատել-երկրպագել,մերժել-հաստատել,փրփրել-հանդարտվել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-
երերուն-
երջանիկ-
ուժեղ-
տարակուսելի-
կախյալ-
աղմկոտ-
արատավոր
զարդարուն-
բարձրաձայն-
քաղցրահամ-
ընչատեր-
շնորհալի-
երախտագետ-
գիտուն-